Հաքան Շյուքյուրը դուրս եկավ Էրդողանի կուսակցությունից

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել նախկինում հայտնի ֆուտբոլիստ Հաքան Շյուքյուրը։ Վերջինս Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր է՝ ընտրված Ստամբուլից։

Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի նախկին աստղը նշել է, թե իր գաղափարներն ու ԱԶԿ-ի վարած քաղաքականությունը սկսել են տարբերվել, ինչն էլ նման որոշման պատճառ է դարձել։  Շյուքյուրին դուր չի եկել իր արդեն նախկին կուսակցության դիրքորոշումը կրթական ոլորտի բարեփոխումների հարցում։

allTurkey.am

Մեկնաբանություններ