Որ թողենք, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Հալաչօղլու

Ահմեթ Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի՝ Երևան կատարած այցն ու հայտարարությունները քննադատության է արժանացել տխրահռչակ թուրք պատմաբան, իսկ ներկայում երկրի խորհրդարանի պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուի կողմից։

«Ազգայնական շարժում» կուսակցությունից Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Հալաչօղլուն հայտարարել է, թե ներկայիս իշխանությունները ծրագրում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Եթե թողենք «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (Թուրքիայի իշխող քաղաքական ուժը-խմբ.), ապա նրանք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել է նախկինում Թուրքիայի պատմագիտական ընկերության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հալաչօղլուն։

«Թուրքիայի ներկայիս կառավարության հայերի նկատմամբ քաղաքականությունը, սահմանը բացելու թեման տեսնելով՝ կարող ենք հասկանալ, որ Դավութօղլուն կամ կառավարությունը մտադիր են ընդունել Հայոց ցեղասպանությունը»,-հավելել է թուրք պատգամավորը։

allTurkey.am

Մեկնաբանություններ