Երրորդ թուրք նախարարն էլ հրաժարական տվեց

Թուրքիայում պաշտոնից հրաժարվել է թվով երրորդ նախարարը։ Թուրքիայի քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքթարը հրաժարականի դիմում է ներկայացրել, ապա կոչ արել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին իր օրինակին հետևել, որպեսզի «հասարակությունը հանգստանա»։

Ավելի վաղ հրաժարական էին տվել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը և ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, որոնց անունները շրջանառվում էր կոռուպցիոն սկանդալի շրջանակներում։

Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով դեկտեմբերի  17-ին ձերբակալվել է 5 տասնյակից ավել մարդ, ինչին հետևել են նաև գործի քննությամբ զբավող պաշտոնյանների հեռացումները ոստիկանության շարքերից, ինչը համարում են թուրքական կառավարության պատասխան քայլմ իրավապահների սկսած գործողությունների դեմ։

Հիմնական Ստամբուլում անցկացված լայնածավալ գործողության ժամանակ ձերբակալվել էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի և քաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդիները, իրանական ծագմամբ ադրբեջանցի գործարար Ռըզա Զարրաբան և այլոք։

Տեղեկություններ են շրջանառվում, թե այս ձերբակալությունների հետևում կանգնած են գյուլենական շարժման անդամները, ովքեր դժգոհ են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականությունից, մասնավորապես, Թուրքիայում գյուլենական դպրոցների փակման նախաձեռնությունից։

Իսկ հայտնի է, որ գյուլենական շարժումն ու «Արդարություն և զարգացում» կուսակցություններն ունեին սերտ հարաբերություններ։

allTurkey.am

Մեկնաբանություններ