Թուրքիայի նախագահը շնորհավորել է քրիստոնյաներին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շնորհավորել է երկրում ապրող քրիստոնյա փոքրամասնություններին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ։

«Ամենայն անկեղծությամբ շնորհավորում եմ մեր քրիստոնյա քաղաքացիներին՝ Սուրբ Ծնունդի տոնի կապակցությամ»,-իր ուղերձում նշել է Գյուլը։

Թուրքիայի նախագահը նշել է, որ Սուրբ Ծնունդի զոհաբերության, համերաշխության ու գթասրտությանը մարդկության պատմության անքակտելի արժեքներից են։

«Այս արժեքավոր ժառանգության նկատմամբ հարգանքը, սերն ու հանդուրժողականություն բոլորիս օգտին է»,-հավելել է Գյուլը։

allTurkey.am

Մեկնաբանություններ