Թուրքիայում ամուսնացած և իսլամ ընդունած հայաստանցի կնոջ վիճակը ծանր է

Թուրքական մամուլում շրջանառվում է Հայաստանից Թուրքիա մեկնած ու իսլամ ընդունած հայուհու կենցաղային բարդությունների մասին տեղեկությունը։

Իսլամ ընդունելուց հետո Փընար Սարջան անունն ընդունած 42-ամյա կինը խնդիրներ ունի վառելիքի հետ։ Նրանց պահեստավորված ոչ մեծ քանակի ածուխը սպառվել է, և ներկայում որպես վառելիք են օգտագործում հին հագուստները։

Սարջանը երկու դուստրերի հետ ապրում է Մալաթիայում։ Նա ամուսնալուծվել է իր թուրք ամուսնուց և միանյակ է մեծացնում երեխաներին։

Սարջանը պաշտոնյաներին խնդրել է իրեն օգնություն ցույց տալ, քանի որ իր վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երեխաներից մեկը հիվանդ է։

allTurkey.am

Մեկնաբանություններ