Թուրք պատգամավորը դուրս եկավ իշխող կուսակցությունից

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Էրթուղրուլ Գյունայը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյունայի հեռացման հարցը քննարկվելու է իշխող կուսակցության կարգապահական նիստի ժամանակ։

Նախկինում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը զբաղեցրած պատգամավորը քննադատության էր ենթարկել իր կուսակցության քաղաքականությունը, ինչն էլ դժգոհության առիթ էր դարձվել։

Թուրքական իշխող քաղաքական կուսակցության ղեկավարությունը դժգոհ է նաև Էրդար Քալքանի և Հալուք Օզդալգայի հայտարարություններից, որոնցով նրանք քննադատել են կուսակցության վարած քաղաքականությունը։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն էլ կարգապահական խորհրդի նիստում քննարկելու է նրանց՝ կուսակցությունից հեռացման հարցը։

allTurkey.am

Մեկնաբանություններ