Թուրքիայում խուզարկել են հայտնի կազմակերպության գրասենյակը

Թուրքիայում խուզարկել են Մարդասիրական օգնության հիմնադրամի Քիլիսի գրասենյակում ու պահեստում, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքական ոստիկանության` ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումներն այսօր վաղ առավոտյան ներխուժել են Քիլիսում տեղակայված կազմակերպության գրասենյակ ու պահեստ և սկսել խուզարկությունը: Վերոնրշյալ վայրերինց առգրավվել են փաստաթղթեր, համակարգիչներ, հիշողության կրիչներ: Դեռևս հստակ հայտնի չէ, թե ինչն է պատճառ հանդիսացել նման ստուգումների:

Հիշեցնենք, որ Մարդասիրական օգնության հիմնադրամն էր ժամանակին կազմակերպել մարդասիրական օգնության տեղափոխությունը Գազայի հատված «Ազատության տորմիղով», որի վրա էլ հարձակվել էին իսրայելցի հատուկջոկատայինները:

allTurkey.am

Մեկնաբանություններ