Թուրքիայում բնակչության թիվն աճել է 1 մլն-ով

Հրապարակվել է 2013 թվականի վերջի դրությամբ Թուրքիայի բնակչության թիվը։  Թուրքիայի վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի բնակչության թիվը կազմում է 76 մլն 667 հազար մարդ։ 2012 թվականի համեմատ Թուրքիայի բնակիչների թիվն աճել է 1 մլն 40 հազար մարդով։

Թուրքիայի բնակչության 50.2 տոկոսն արական սեռի է, 49.8 տոկոսը՝ իգական սեռի։  Թուրքիայում ամենաշատ բնակչություն ունեցող նահանգը Ստամբուլն է՝ 14 մլն 161 հազար մարդ։ Թուրքիայի բնակչության միջին տարիքը 30,4 է։ Միջին տարիքի ցուցանիշով ամենաերիտասարդներից է (միջին տարիքը՝ 19) Աղրը (Արարատ) նահանգը, որը Հայաստանին սահմանակից է և մեծամասամբ բնակեցված է քրդերով։

allTurkey.am

Մեկնաբանություններ