Թուրքիայի վարչապետն Իրանում է

էրդողան

Հունվարի 28-ին պաշտոնական այցով Իրան է ժամանել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է թուրքական TRT հեռուստաալիքը։

Սպասվում է, որ այսօր՝ հունվարի 29-ին, Էրդողանը հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռուհանիին, ինչպես նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին։

Թուրքիայի վարչապետն արդեն հանդիպում է անցկացրել Իրանի փոխնախագահ Իսհակ Ջահանգիրիի հետ։

Նշենք, որ այցից առաջ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան ու Իրանը ստեղծում են Համագործակցության բարձրագույն խորհուրդ։ Սպասվում է, որ Իրանում կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Սիրիայում և Իրաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցեր։

allTurkey.am

Մեկնաբանություններ