Օջալանն ուղերձով դիմել է հայերին

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ ազատազրկում է կրում թուրքական բանտում, ուղերձ է հղել հայերին։

Օջալանն իր ուղերձում նշել է, թե հայեր 20-րդ դարի սկզվին սարսափելի ցեղասպանության են ենթարկվել, սակայն շարունակել են պայքարել և կարողացել են հրաշքով ոտքի կանգնել։ Նա հավելել է, որ որ իրենք պայքարում են ոչ միայն քրդերի, այլ նաև տարածաշրջանի այլ ազգերի, այդ թվում՝ հայերի ազատության համար։

Օջալանի այս ուղերձը հետևել է PKK-ի կին համանախագահներից Բեսե Հոզքաթի հակահայ հայտարարությանը, որով նա նշում էր, թե հայերը Թուրքիայում գաղտնի պետություն են ստեղծել և խանգարում են երկրի ժողովրդավարացմանը։

allTurkey.am

Մեկնաբանություններ