Թուրքիայում քրիստոնեության ընդունած տղային ազգականները մահամերձ վիճակի են հասցրել

Ներկայիս Թուրքիայի Մարդին քաղաքում քրիստոնեություն ընդունած երիտասարդին մուսուլման ազգականներն առևանգել են և ստիպել նորից իսլամ ընդունել, տեղեկացնում է թուրքական «Ռադիքալ» պարբերականը։

24-ամյա երիտասարդը, ում անունը չի նշվում, 2013 թվականին փոխել է կրոնը՝ դառնալով քրիստոնյա։ Նրա այս քայլը դուր չի եկել մուսուլման ազգականներին, որոնք էլ փորձել են նրան «դարձի բերել»։ Դեկտեմբերի 29-ին տղային առևանգել են, տեղափոխել անմարդաբնակ վայր ու սպառնացել նրան՝ կոչ անելով վերադառնալ իսլամի։ Երբ նա հրաժարվել է, նրան դաժան ծեծի են ենթարկել։ Բժիշկները դժվարությամբ են կարողացել փրկել նրա կյանքը։

Նշվում է, որ սա Թուրքիայում անցած տարի նմանատիպ եզակի դեպքը չէ։ Քրիստոնեություն ընդունածներին մուսուլման ազգականները հալածում են, ծեծի ենթարկում, նվաստացնում։

allTurkey.am

Մեկնաբանություններ