Սևան Նշանյանը կկարողանա մի քանի օրով դուրս գալ թուրքական բանտից

Թուրքիայում հայտնի հայ գրող, լեզվաբան, գործարար Սևան Նշանյանը կկարողանա 5 օրով դուրս գալ բանտից, որտեղ նա հունվարի սկզբից ազատազրկում է կրում՝ «ապօրինի շինարարության» մեղադրանքով։

Նշանյան ֆեյսբուքյան էջում գրառում է հայտնվել, որտեղ նշվում է, թե 3-4 ամիսը մեկ նա 3-4 օրով կարող է դուրս գալ բանտից։ «Բաց կալանավայրի առավելությունը սա է։ Միգուցե պատմելու շատ բան կունենա»,-գրված է ֆեյսբուքյան էջում։ Գրառումն արվել է նրա ընտանիքի կողմից։

Նշանյանը երկու տարվա ազատազրկում կկրի կիսավեր թուրքական գյուղը վերակառուցելու և այն զբոսաշրջային կենտրոնի վերածելու համար։ Թուրքական իշխանություններն իր քննադատական հայտարարություններով  հայտնի Նշանյանի աշխատանքը համարել էին «ապօրինի շինարարություն» և քրեական պատասխանատվության ենթարկել։

allTurkey.am

Մեկնաբանություններ