Իրանն ու Թուրքիան Համագործակցության բարձրագույն խորհուրդ են ստեղծում

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ Իրան կատարած այցի ընթացքում Թեհրանի և Անկարայի միջև կնքվել է Համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծելու արձանագրությունը, փոխանցում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Համագործակցության բարձրագույն խորհուրդ ստեղծելու արձանագրությունը ստորագրել են Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն ու Իրանի նախագահ Հասան Ռուհանին։

Առաջիկայում կողմերը կսկսեն խորհրդի ստեղծման աշխատանքները։ Առաջին նիստը նախատեսվում է անցկացնել Իրանի նախագահի Թուրքիա կատարելիք այցի ժամանակ։

allTurkey.am

Մեկնաբանություններ