Դիարբեքիրում բախվել են քրդական կուսակցությունների կողմնակիցները. կան վիրավորներ

Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր նահանգում, որը մեծամասամբ քրդաբնակ է, բախումներ են եղել տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խմբերի միջև։

Լիջե քաղաքում իրար են բախվել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» և «Հուդա Փար» կուսակցությունների կողմնակիցների միջև։ Հունվարի 30-ի երեկոյան տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորներ կան։ Խմբերն այրել են նաև մոտակայքում կայանված ավտոմեքենաներ։

Ըստ նախանական տեղեկության՝ բախումների պատճառը մարտին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որին էլ երկու քաղաքական ուժերը լրջորեն պատրաստվում են։

allTurkey.am

Մեկնաբանություններ