Թուրքիայում ազգականները սպանել են աղջկան հղիության պատճառով

Թուրքիայում հերթական «ավանդույթի» համար սպանությունն է գրանցվել։ Կնոջ ազգականները սպանել են նրան, քանի որ նա ժամանակին լքել էր տունն ու դիմել կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպություններին, երբ նրա մոտ հղիության նախանշաններ են ի հայտ եկել։

Դեպքը գրանցվել է Ուրֆայի Վիրանշեհիր շրջանում։ 19-ամյա աղջիկը  5 ամիս փախել էր տնից, երբ հայտնաբերել էր, որ հղի է։ Նա դիմել էր Դիարբեքիրի կանանց աջակցության կենտրոն։ Ամիսներ անց նրա տանեցիները համոզել էին նրան հետ վերադառնալ, սակայն վերադառնալուց օրեր անց աղջիկն անհետ կորել էր։

Վերջինիս դին օրերս գտել են նրա բնակավայրի մոտակայքի ջրհորներից մեկում։ Պարզվել է, որ սպանությունն իրականացրել են նրա երկու զարմիկները, ովքեր աղջկա արածը համարել են «հարամ», այսինքն՝ անընդունելի։

allTurkey.am

Մեկնաբանություններ