Գեզիի դեպքերի ժամանակ ցուցարարի սպանության գործով դատը սկսվում է. առկա է լարվածություն

Գեզիի իրադարձությունների ժամանակ ցուցարարներից մեկի սպանության գործով դատավարությունն սկսվում է այսօր, ինչի կապակցությամբ լրջագույն անվտանգության միջոցառումներ են անցկացվում։

Կայսերիի (Կեսարիա) դատարանում Ալի Իսմաիլ Քորքմազի սպանության գործով առաջին նիստից առաջ դատարանի շրջակայքում հսկողություն է իրականացնում 2000 ոստիկան, զրահամեքենաներ, ինչպես նաև ուղղաթիռներ։ Սպասվում է, որ դատարանի շենքի մոտակայքում կարող են ցույցեր լինել։ Մոտակա փողոցներում երթևեկությունը դադարեցված է։ Քորքմազի սպանության գործով ներկայում 9 իրավապահ է անցնում։

Նշենքմ որ Քորքմազը սպանվել էր Էսքիշեհիրում 2013-ի հունիսի 2-ին Գեզիի զբոսայգում սկիզբ առած հակակառավարական ցույցերի ժամանակ։

Հիշեցնենք, որ ամռան սկզբին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին կից Գեզի զբոսայգում շինարարության դեմ ակցիայից Թուրքիայի ողջ տարածքում սկիզբ առան հզոր հակակառավարական ելույթներ, որոնք հետագայում սկսեցին թուլանալ։ Ցույցերի ժամանակ բախումների հետևանքով մահացավ 4 ցուցարար և 1 ոստիկան։

allTurkey.am

Մեկնաբանություններ