Հերթական եկեղեցին Թուրքիայում վերածվել է գոմի

Թուրքիայում հերթական քրիստոնեական սրբավայրն օգտագործում են որպես գոմ։ Ինչպես տեղեկացնում է թուրքական «Իհլաս» գործակալությունը, ներկայիս Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգի Մելիքգազի շրջանի Գերմիր (Կարմիր) թաղամասի հունական Պանայա եկեղեցին ներկայում որպես գոմ է գործում։

Մոտակա բնակավայրի գյուղացիները եկեղեցին օգտագործում են կենդանիներ պահելու համար, իսկ վթարային եկեղեցին շարունակում է անուշադրության մատնվել թուրքական պատկան մարմինների կողմից։

Այս շրջանները մինչ Հայոց ցեղասպանությունը բնակեցված են եղել հայերով ու հույներով։ Հունական եկեղեցին էլ կառուցված է հայկական Կարմիր թաղամասում, որը ներկայում թուրքերն անվանափոխել են Գերմիրի։

allTurkey.am

Մեկնաբանություններ