Թուրքական ինքնաթիռը խուսափել է լուրջ վթարից (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռն օրերս մեծ դժվարությամբ է խուսափել վթարից։

Ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Իսպանիայի Բիլբաո քաղաքում, սակայն ուժեղ քամին խանգարել է վայրէջքին։ Ինքնաթիռը սկսել է օդում ճոճվել, դիպել է գետնին, սակայն օդաչուն որոշել է շարունակել թռիչքը։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ օդանավակայանում, իսկ ուղևորները չեն տուժել։ Համացանցում է հայտնվել նաև ինքնաթիռի վտանգավոր վայրէջքը պատկերող տեսանյութ։

allTurkey.am

Մեկնաբանություններ