«Ակօսի» խմբագրատան դիմաց ակցիա անցկացրած թուրք ազգայնականների դեմ հայց է ներկայացվել

Թուրքիայի մարդու իրավունքների միությունը հայց է ներկայացրել Ստամբուլում հայկական «Ակօս» թերթի խմբագրատան առաջ ակցիա անցկացրած ազգայնամոլների խմբի դեմ։

Փետրվարի 23-ին իրենց «Ալփարսլանի զինվորներ» կոչող խումբը «Խոջալուի դեպքերի» նախօրեին երթով հասել է Շիշլի թաղամասում «Ակօս» թերթի խմբագրատուն, որի դիմաց էլ սկսել էր Հրանտ Դինքին վիրավորող արտահայտություններ անել, իսկ հեռանալուց առաջ մի պաստառ թողել, որի վրա գրված էր. «Կեցցե Օգյուն Սամասթը, թող կորչի Հրանտ Դինքը»։

Մարդու իրավունքների միությունը որոշել է դիմել դատարան՝ խմբին պատասախանատվության կանչելու այլատյացության և ռասիզմի համար։

allTurkey.am

Մեկնաբանություններ