Էրդողանի ծանր հիվանդության մասին տեղեկությունները հերքել են

Թուրքիայում տարածվել, ապա նաև հերքվել է վարչապետ Թայիփ Էրդողանի ծանր հիվանդ լինելու մասին տեղեկությունները։

Թուրքական սոցցանցերում և լրատվամիջոցներում փետրվարի 26-ից լուրեր էին պտտվում, թե Էրդողանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց և բժիշկների վերահսկողության տակ վերցրել։

Այսօր «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեին Չելիքը հայտարարել է, թե տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և Էրդողանն առողջական խնդիրներ չունի։

Նշենք, որ նախկին տարիներին ևս Թուրքիայում հաճախ է խոսվել, թե Էրդողանը տարբեր ծանր հիվանդություններ ունի։

allTurkey.am

Մեկնաբանություններ