Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուքի ժամանակ կոտրել են պատգամավորի քիթը

Թուրքիայում ներքաղաքական լարված իրավիճակն ազդում է նաև երկրի խորհրդարանի աշխատանքների վրա։ Վերջին շրջանում գրեթե ամեն նիստին վիճաբանություններ են լինում իշխող և ընդդիմադիր քաղաքական ուժերի պատգամավորների միջև։

Հերթական բախումը կրկին եղել է իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություններից պատգամավորների միջև։ Պատգամավորները լեզվակռվից անցել են բռունցքների։

Զանգվածային ծեծկռտուքի հետևանքով ընդդիմադիր պատգամավորներից մեկն անգամ հիվանդանոց է տեղափոխվել։ Նրա մոտ քթի կոտրվածք է հայտնաբերվել։ 

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում նման դեպքերը եզակի չեն, իսկ վերջին շրջանում իշխող և ընդդիմադիր ուժերի միջև լարվածությունը զգալի աճել է, ինչն էլ հանգեցրել է զանգվածային ծեծկռտուքների մի շարք դեպքերի։

allTurkey.am

Մեկնաբանություններ