«Ատլետիկոյի» թուրք ֆուտբոլիստը՝ Խոջալուի մասին քարոզչական հոլովակում (տեսանյութ)

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության առաջատարներից Մադրիդի «Ատլետիկոյի» և Թուրքիայի ազգային հավաքականի հայտնի կիսապաշտպան Արդա Թուրանը նկարահանվել է այսպես ասած «Խոջալուի դեպքերի» վերաբերյալ քարոզչական հոլովակում։

Թուրք ֆուտբոլիստը նկարահանվել է՝ ձեռքում պահելով «Ատլետիկոյի» մարզաշապիկը, որի վրա պատկերված է Ադրբեջանի գովազդը։

Թուրանը թուրքերենով նշել է, թե «Ատլետիկոյի» անունից հարգում է Խոջալու դեպքերի զոհերի հիշատակը, կիսում Ադրբեջանի ժողովրդի վիշտը», ապա նաև խաղաղության ու փոխադարձ հարգանքի կոչեր հնչեցրել։

Նշենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են Խոջալուի դեպքերը ներկայացնել որպես «հայերի կողմից իրականացված ադրբեջանցիների ցեղասպանություն»։

allTurkey.am

Մեկնաբանություններ