Թուրքական դիվանագիտություն. Արտակ Շաքարյան (տեսանյութ)

Թուրքագետ Արտակ Շաքարյանը Բուն TV-ի հետ խոսում է թուրքական դիվանագիտությունից:

Մեզանում մտայնություն կա, որ հայերս միշտ հաղթել ենք զենքով, բայց պարտվել բանակցությունների սեղանի շուրջ: Եթե մենք քննադատում ենք Թուրքիայի ազգայնականությունը, եթե մենք քննադատում ենք Թուրքիայի ծավալապաշտությունը, եկեք հիշենք մեզ, թե ինչպես ենք հպարտանում Տիգրան Մեծով: Չէ՞ որ Տիգրան Մեծը նույնպես դուրս եկավ Հայաստանի սահմաններից և ստեղծեց Ծովից ծով Հայաստան, որն իր մեջ ներառում էր ոչ միայն հայկական տարածքներ: Ուստի եկեք չխոսենք հայերիս խաղաղասիրական նպատակներից ու ընդունենք, որ հարմար առիթի դեպքում մենք նույնպես կարող ենք դուրս գալ Հայաստանի պատմական, աշխարհագրական տարածքներից և ընդլայնենք մեր գերիշխանությունը:

allTurkey.am

Մեկնաբանություններ