Գեզիի դեպքերի ժամանակ վիրավորված պատանին մահացել է

Թուրքիայում մահացել է 2013 թվականի ամռանը Գեզի դեպքերի ժամանակ ոստիկանների արձակած արցունքաբեր գազի սրվակից գլխի ծանր վնասվածք ստացավ 16-ամյա Բերքին Էլվանը։ Պատանին վերջին ամիսներին կոմայի մեջ էր, սակայն նրա կյանքն այդպես էլ չի հաջողվել փրկել. նախօրեին նա մահացել է։

Էլվանը գլխի վնասվածք էր ստացել, երբ հաց գնելու համար խանութ գնալու ճանապարհին բախումներ էին սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև։ Այդ ընթացքում ոստիկանների արձակած արցունքաբեր գազի սրվակներից մեկը դիպել էր Էլվանի գլխին՝ ծանր վնասվածք պատճառելով։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նա այդպես էլ գիտակցության չէր եկել։

Էլվանի մահվանից հետո Գեզիի զբոսայգուց սկիզբ առած հակակառավարական ցույցերի հետևանքով մահացածների թիվը հասավ 8-ի։

allTurkey.am

Մեկնաբանություններ