Թուրքիայում ցույցեր ես սկսվել Գեզիի դեպքերի ժամանակ վիրավորված տղայի մահվանից հետո

Թուրքիայում ցույցեր են սկսվել 2013-ի ամռանը Գեզիի ցույցերի ժամանակ գլխի ծանր վնասվածք ստացած 16-ամյա Բերքին Էլվանի մահվան պատճառով։

Բերքինն ամիսներ շարունակ կոմայում մնալուց հետո նախօրեին հեռացել էր կյանքից, ինչն էլ մայրաքաղաք Անկարայում մի քանի հազար մարդու է ոտքի հանել։

Մասնավորապես, խոշոր բողոքի ակցիա է եղել Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի մոտակայքում։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանները ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ են օգտագործել, ցուցարարներն էլ պատասխանել են քարերով։

Էլվանը գլխի վնասվածք էր ստացել, երբ հաց գնելու համար խանութ գնալու ճանապարհին բախումներ էին սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև։ Այդ ընթացքում ոստիկանների արձակած արցունքաբեր գազի սրվակներից մեկը դիպել էր Էլվանի գլխին՝ ծանր վնասվածք պատճառելով։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նա այդպես էլ գիտակցության չէր եկել։

Էլվանի մահվանից հետո Գեզիի զբոսայգուց սկիզբ առած հակակառավարական ցույցերի հետևանքով մահացածների թիվը հասավ 8-ի։

allTurkey.am

Մեկնաբանություններ