ՄԻԵԴ-ը բավարարել է Օջալանի հայցերը Թուրքիայի դեմ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մասամբ բավարարել է Աբդուլլահ Օջալանի հայցն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության, տեղեկացնում է CNNTurk-ը։

ՄԻԵԴ-ը որոշել է, որ Օջալանի ազատազրկման ընթացքում թուրքական պետությունը մի շարք խախտումներ է արել։ Եվրոպական դատարանը վճռել է, որ Թուրքիան չի ապահովել նորմալ բանտային պայմաններ քուրդ առաջնորդի համար։ Դատարանը նշել է նաև, որ Թուրքիան խախտել է նաև բանտարկյալի այլ իրավունքներ ևս։ Հայցերի մի մասը ՄԻԵԴ-ը չի բավարարել։

Նշենք, որ Օջալանը տարիներ շարունակ տարբեր հայցեր է նեկայացրել Թուրքայի դեմ։

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանը թուրքական բանտում ցմահ ազատազրկում է կրում 1999 թվականից։

allTurkey.am

Մեկնաբանություններ