Դիարբեքիրում կընթերցեն Օջալանի նովրուզյան ուղերձը

Դիարբեքիրի կենտրոնում Նովրուզի տոնակատարության ընթացքում ընթերցվելու է քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ղեկավար Աբդուլլահ Օջալանի ուղերձը։

Օջալանը, ով ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, ավելի վաղ հայտարարել էր, որ Նովրուզին ինքն ուղերձ է հղելու, որն ընթերցելու են քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամները։

Հիշեցնենք, որ անցած տարի Նովրուզի տոնակատարության ժամանակ Օջալանն իր ուղերձում կոչ էր արել PKK-ին վայր դնել զենքն ու անցնել քաղաքական պայքարի։ PKK-ն  ու թուրքական պետությունը զինադադար էին հայտարարել, որը պահպանվում է մինչ օրս։ Միևնույն ժամանակ մեկնարկել էր «թուրք-քրդական հաշտեցման գործընթացը», որով նախատեսում է ընդլայնել քրդերի իրավունքները Թուրքիայում։

allTurkey.am

Մեկնաբանություններ