Թուրք ընդդիմադիրները փորձել են ձայներ հավաքել հասարակաց տանը

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ շարունակվում է ակտիվ քարոզարշավը, որի շրջանակներում նաև բավական հետաքրքիր այցեր են գրանցվում։

CNNTurk-ի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմադիր քեմալիստական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամները, որոնք առաջադրվել են Մանիսայում, նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել են քաղաքի հասարակաց տներից մեկը։ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամները հանդիպել են հասարակաց տան աշխատակիցներին, նրանց ներկայացրել իրենց ընտրական ծրագիրը և խնդրել ձայն տալ իրենց օգտին։

Նշենք, որ Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին։ Հիմնական պայքարն ընթանալու է իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների միջև։

allTurkey.am

Մեկնաբանություններ