Թուրքիայում արգելափակեցին նաև Youtube-ը

Թուրքիայում արգելափակել են Youtube վիդեոհոսթինգը, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Միջազգային վիդեհոսթինգը փակել է Թուրքիայի հեռահաղորդակցման խորհուրդը վարչական որոշման հիման վրա։ Արդեն մի շարք ինտերնետային օպերատորների բաժանորդներ չեն կարողանում մտնել Youtube: Սպասվում է, որ մինչ օրվա վերջ այն կարող է անհասանելի լինել ողջ Թուրքիայի տարածքով։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայում դատարանի որոշմամբ փակել էին Twitter միկրոբլոգը, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել հարևան երկրում և ողջ աշխարհում։ Twitter միկրոբլոգը փակելու հիմնական ջատագովներից էր Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը։

allTurkey.am

Մեկնաբանություններ