Թուրքիայում ընտրությունների ընթացքում ինքնասպանություն է եղել

Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները,որն ընթացել է սպանություններով, առանձնացել է նաև ինքնասպանության դեպքով: Տրապիզոնում տղամարդն ինքնասպան է եղել ՏԻՄ քվեարկությանը մասնակցելուց հետո:

54-ամյա Քանդեմիրը քվեարկությունից հետո հասկացել է, որ ոստիկանությունն իրեն է փնտրում, քանի որ նա հետախուզվում էր զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքով: Երբ ոստիկանները փորձել են ձերբակալել տղամարդուն, նա կարողացել է խլել իրավապահներից մեկի ատրճանակն ու կրակել է իր գլխին: Ստացված վնասվածքից նա տեղում մահացել է:

allTurkey.am

Մեկնաբանություններ