Թուրքիայում ընտրություններն անցել են սպանություններով

Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արյուն է հոսել: Ընտրական գործընթացի ժամանակ սկիզբ առած վիճաբանություններից մի քանիսն ավարտվել են մահվան ելքերով:

CNNTurk-ի փոխանցմամբ` Թուրքիայի հարավային Հաթայ (Ալեքսանդրեթ) և Ուրֆա նահանգներում ընտրությունների ընթացքում վեճերի ժամանակ կրակոցներ են հնչել: Հաթայում զինված ընդհարման ժամանակ 3 մարդ է սպանվել, Ուրֆայում` 4 մարդ: Եվս մեկ մարդ Տրապիզոնում ինքնասպան է եղել ընտրատեղամասի տարածքում:

Մեծ թիվ են կազմել նաև ընտրությունների հետ կապված վեճերի ընթացքում տարբեր աստիճանի վնասվածք ստացած քաղաքացիները: Կան նաևձերբակալվածներ:

Տեղեկություններ են ստացվում նաև բազմաթիվ ընտրախտումների վերաբերյալ:

allTurkey.am

Մեկնաբանություններ