Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում հաղթում է Էրդողանի կուսակցությունը

Թուրքիայում շարունակում են հաշվել մարտի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ձայները: Ներկայում արդեն մշակված է ձայների շուրջ 62 տոկոսի արդյունքները,որոնցով հաղթում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

Ձայների 62 տոկոսի հաշվարկով (28,9 մլն մարդ)`

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP) – 45 %,

Քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն (CHP) – 28,

Ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցություն (MHP) – 15,

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցություն (BDP) – 7:

Ստամբուլում 48 տոկոս ձայներով հաղթում է ԱԶԿ-ն,Անկարայում 46 տոկսով հաղթում է ԱԶԿ-ն, Իզմիրում 51 տոկսով հաղթում է ԺՀԿ-ն:

Ներկայում մշակված ձայների հիման վրա Հայաստանին սահմանակից նահանգներից Կարսում հաղթում է ԱՇԿ-ն, Արդահանում` ԱԶԿ-ն, իսկ Իգդիրում` ԽԺԿ-ն: Ձայների հաշվարկը մարտի 31-ի 01:00-ի տվյալներով շարունակվում է:

allTurkey.am

Մեկնաբանություններ