Թուրքական ավիաընկերությունը հրաժարվել է Ղրիմ թռիչքներից

«Թուրքական ավիաուղիները» հրաժարվել է Ստամբուլ-Սիմֆերոպոլ չվերթներից։ Այս մասին թուրքական ընկերությունը հայտարարել է օրերս, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ստամբուլ-Սիմֆերոպոլ չվերթները չեղյալ են հայտարարվել մինչ հունիսի 17-ը։ «Թուրքական ավիաուղիներն» իր այս որոշումը մեկնաբանել է «Ղրիմում լարված քաղաքական իրավիճակով»։

Նշենք, որ Թուրքիան դեմ է հանդես գալիս Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելուն։ Պաշտոնական Անկարան փորձում է խաղարկել Ղրիմի թաթարների խաղաքարտը, որոնց համարում է իր ցեղակիցները, իսկ Ղրիմը դարեր շարունակ եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։

allTurkey.am

Մեկնաբանություններ