Թուրքիայում քաղաքապետի թեկնածու է սպանվել

Թուրքիայի Սղերթ նահանգի (Սիիրթ) Թիլլո քաղաքապետի թեկնածուն սպանվել է սեփական տան առաջ։

Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, «Երջանկություն» կուսակցության անդամ Բեհմեն Այդընի վրա կրակ են բացել, երբ վիճաբանություն է սկսել նրա կողմնակիցների և «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թիլլոյի քաղաքապետի թեկնածու Մեսութ Մեմդուհօղլուի համախոհների միջև։

Թեկնածուների կողմնակիցների վիճաբանությունը վերածել է զինված բախման, որի ժամանակ Այդընը մահացու վնասվածք է ստացել, ևս 6 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Թիլլոյում ընտրությունների արդյունքով հաղթող է ճանաչվել Մեմդուհօղլուն։

Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվել են մարտի 30-ին։ Ձայների շուրջ 99 տոկոսի հաշվարկով  Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP) ստացել է 45.5, քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (CHP)՝27.9, ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP)՝ 15.2, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (BDP)՝ 6.3 տոկոս ձայներ:

allTurkey.am

Մեկնաբանություններ