Գեզիի դեպքերի ժամանակ վիրավորված վրացի երիտասարդը հաշմանդամ է դարձել

2013 թվականի առմանը Գեզիի դեպքերի ժամանակ ծանր վնասվածք ստացած վրացի երիտասարդը հաշմանդամ է դարձել, տեղեկացնում է CNNTurk-ը։

Թուրքական Էսքիշեհիր քաղաքի համալսարաններից մեկում սովորող Ակակի Ավալիանին Գեզիի դեպքերի ժամանակ հանրակացարան վերադառնալիս ոստիկաններից մեկի կողմից ուժեղ հարված էր ստացել, թեև անմիջապես չէր մասնակցում հակակառավարական ցույցերին։ Ոստիկանի հարվածից վնասվել էր Ավալիանիի գանգոսկրը։

Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժին, երկար ժամանակ հիվանդանոցում պահել, մի քանի վիրահատության ենթարկել, սակայն, այնուամենայնիվ, երիտասարդի մարմնի աջ հատվածը կաթվածահար է եղել։

Հիշեցնենք, որ ամռան սկզբին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակին կից Գեզի զբոսայգում շինարարության դեմ ակցիայից Թուրքիայի ողջ տարածքում սկիզբ առան հզոր հակակառավարական ելույթներ, որոնք հետագայում սկսեցին թուլանալ։ Ցույցերի ժամանակ բախումների հետևանքով մահացավ 5 ցուցարար և 1 ոստիկան։

allTurkey.am

Մեկնաբանություններ