Աբդուլլահ Օջալանը՝ նոբելյան մրցանակի թեկնածու

Աբդուլլահ Օջալան

«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ղեկավար Աբդուլլահ Օջալանը նոբելյան մրցանակի թեկնածուների շարքում է, տեղեկացնում է CNNTurk-ը։

Օջալանին նոբելյան խաղաղության մրցանակի համար թեկնածու է առաջադրել Իրաքի քրդական ինքնավարության պատգամավոր Հևալ Քվեսթանին։ Նոբելյան կոմիտեն ընդունել է քուրդ առաջնորդի թեկնածությունը

Ընդհանուր առմամբ, նոբելյան մրցանակի հավակնորդների թիվն անցնում է 270-ը։

Նշենք, որ Աբդուլլահ Օջալանը (ծնվ.՝ 1949 թ.-ին, Ուրֆայում), ով քրդերի շրջանում հայտնի է նաև Ափո անունով, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնադիրն է և առաջնորդը: Մարքսիստական գաղափարների կողմնակից է: Քրդստանի անկախության, ավելի ուշ քուրդ ժողովրդի իրավունքների ընդլայնման համար Թուրքիայի դեմ 30-ամյա պայքար մղող Օջալանը 1999 թվականի փետրվարի 15-ին ձերբակալվել է և թուրքական դատարանի կողմից դատապարտվել մահապատժի՝ «հայրենիքի դավաճանության» մեղադրանքով, որն ավելի ուշ փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Վերջինս իր պատիժը կրում է թուրքական Իմրալը կղզում գտնվող բանտում: Օջալանը, ում ազգանունը թարգմանաբար նշանակում է «վրիժառու», 40 անուն գրքերի հեղինակ է:

allTurkey.am

Մեկնաբանություններ