Թուրքիայում հարբած վարորդի վարած ավտոբուսը շրջվել է. մեծ թվով զոհեր և վիրավորներ

Թուրքիայում հերթական ծանր ճանապարհատրանսպորտային պատահարն է գրանցվել։ Թուրքական «Սաբահ» թերթի տեղեկություններով՝ ապրիլի 19-ին Իզմիր քաղաքից ոչ հեռու ավտոբուս է շրջվել։

Ավտոբուսը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել։ Արագ ընթանալու պատճառով ավտոբուսը շրջվելու հետևանքով զգալի վնասվել է։

Ուղևորներից 6-ը ստացված վնասվածքներից մահացել են, ևս 35 հոգու տեղափոխել են մոտակայքի հիվանդանոցները։ Ավելի ուշ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը վարելուց առաջ ալկոլոհ է օգտագործել։

allTurkey.am

Մեկնաբանություններ