Թուրքիան թույլատրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել Ստամբուլի կենտրոնում

Ստամբուլ, Հայոց ցեղասպանության արարողություն

Ստամբուլ, Հայոց ցեղասպանության արարողություն Ստամբուլի նահանգապետարանը թույլատրել է կենտրոնական Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում անցկացնել, տեղեկացնում է «ալ Ջազիրայի» թուրքական տարբերակը։

Այսպիսով, Գեզիի դեպքերից հետո ցույցերի համար փակ մնացող հրապարակն այդ օրը հնարավոր է լինելու օգտագործել հիշատակի արարողության համար։

Միջոցառումը կազմակերպելու է Թուրքիայի մարդու իրավունքների միությունն ու «Անհանդուրժողականությանն ու ռասիզմին ոչ ասա» նախաձեռնությունը։ Հետաքրքիր է, որ ավելի վաղ Ստամբուլի նահանգապետարանը մերժել էր կազմակերպություններին թույլատրել անցկացնել միջոցառումները, սակայն ավելի ուշ փոխել է իր որոշումը։

Նշենք, որ այս տարի Թուրքիայում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնց կանցկացվեն ինչպես Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, այնպեսլ էլ Հեյդարփաշա կայարանի մոտ, որտեղից էլ 1915-ի ապրիլի 24-ին քաղաքից դուրս էին բերվել հայ մտավորականներն ու գործիչները։ Նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ և այլ միջոցառումներ։

allTurkey.am

Մեկնաբանություններ