Ստամբուլում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ստամբուլ, Հայոց ցեղասպանություն

Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է անցկացվել։ Հիշատակի արարողությունը սկսվել է տեղական ժամանակով 19։00-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ 20։00-ին)։

Ակցիայի մասնակիցները պաստառ են տեղադրել գետնին, որի վրա ծաղիկներ են դրել։ Խումբը նաև իր ձեռքերում պահել է ցեղասպանությանը զոհ գնացած հայերի լուսանկարներ։ Մասնակիցները նաև մոմավառություն են իրականացրել։

Միջոցառումը հսկել են մեծ թվով ոստիկաններ՝ փորձելով կանխել ազգայնականների կողմից հնարավոր հարձակումները, ինչպես եղել է նախորդ տարիներին։

allTurkey.am

Մեկնաբանություններ