«Հյուրիյեթի» էջերում՝ հայ գործարարի անունից շնորհակալություն Էրդողանին

արմանլը

Թուրքիայում հորական կողմից որպես հայ ներկայացած Լեոն Արմանլը անունով մարդու կողմից երկրի վարչապետ Թայիփ Էրդողանի հասցեին շնորհակալական խոսք է հրապարակվել Թուրքիայի առաջատար թերթերից «Հյուրիյեթի» էջերում։ Հեղինակն իր շնորհակալությունն է հայտնել Էրդողանին ապրիլի 24-ին նախորդած հայտարարության համար, որում վերջինս «ցավակցել էր Առաջին աշխարհամարտի տարիներին տուժածների ժառանգներին»։

«Հյուրիյեթում» տպված հայտարարությունում Արմանլըն նշել է, թե հորական կողմից հայ է, մորական կողմից՝ իտալացի, ունի Թուրքիայի և Իտալիայի քաղաքացիություն, ապրում է Սարըյերում։

Նա նշել է, թե քաղաքականությամբ չի հետաքրքրվում, սակայն 1915-ի դեպքերի հանդեպ մեծ ուշադրություն է ցուցաբերում։ Հեղինակը հավելել է, թե «մեծ պետական գործիչ Աթաթուրքից հետո Էրդողանը Թուրքիայի երկրորդ մեծ քաղաքական գործիչն է»։ Արմանլը նաև շեշտել է, թե շնորհակալական խոսքը միայն իր կողմից է և իր սեփական կարծիքն է։

Կարդացեք նաև՝ «Թուրքիայի հայ համայնքը շնորհակալ է Էրդողանին». ինչպես է աշխատում թուրքական մամուլը

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ