Թուրքիայի նախագահը դրական է գնահատում Էրդողանի հայտարարությունը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նույնպես անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի տարածած հաղորդագրությանը, որը դրական է գնահատել։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գյուլը պաշտոնական այցով Թուրքիա ժամանած Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի է մասնակցել։

Մամուլի ասուլիսի ժամանակ էլ նա անդրադարձ է եղել Էրդողանի արած հայտնի հայտարարությանը։ Գյուլն այն դրական քայլ է որակել՝ հավելելով, որ իր գործընկերոջ հայտարարությունը ճիշտ էր և տեղին։

Գերմանիայի նախագահը նույնպես անդրադարձել է այդ հայտարարությանը. «Հայ ասելուց Թուրքիայի համար ոչ այնքան հաճելի մտքեր են գալիս։ Ժողովրդավարական հասարակությունը պիտի հիշի իր անցյալը։ Գերմանիան նույնպես ընդունել է իր մեղքն ու ամոթը։ Սա Գերմանիային չթուլացրեց»։

allTurkey.am

Մեկնաբանություններ