Դիարբեքիրում տարեց հայ զույգն ի վերջո գրանցել է ամուսնությունը

Դիարբեքիր

Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում կայացել է տարեց քրիստոնյա հայերի ամուսնությունը, ովքեր երկար տարիներ միասին են ապրել, սակայն իրենց ամուսնությունը գրանցած չեն եղել։

Ի վերջո, 87-ամյա Սարգիս (Սըթքը) Էքենն ու 84-ամյա Բեյզար Ալաթան ամուսնացել են Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, որտեղ էլ ծառայողը գրանցել են նրանց ամուսնությունը, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հանդիսավոր արարողության ժամանակ հարսն ու փեսան եկեղեցի են եկել զարդարված կառքով, իսկ հյուրերը նրանց համար հայերեն և քրդերեն երգեր են կատարել։

Արարողությանը ներկա է եղել նաև Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը։

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ