Թուրքիան շարունակում է ավելացնել եկամուտները զբոսաշրջային ոլորտում

Թուրքիայի եկամուտները զբոսաշրջային ոլորտից աճ են գրանցել։ 2014 թվականի առաջին 4 ամիսներին թուրքական պետությունը զբոսաշրջության շնորհիվ ունեցել է 4 մլրդ 808 մլն ամերիկյան դոլարի եկամուտ։ Այս ցուցանիշը 3.4 տոկոսով ավել է 2013-ի թվականին նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքից, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի վիճակագրական խորհրդի հրապարակած տվյալներին։

Թուրքիայում զբոսաշրջիկները միջինը 949 ամերիկյան դոլար են ծախսել։  Ավելացել է ոչ միայն զբոսաշրջության եկամուտները, այլ նաև զբոսաշրջիկների թիվը։ Այսպես, 2014-ի հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին Թուրքիա է այցելել 5.66 մլն մարդ, ինչը 6.1 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Զբոսաշրջիկների 77 տոկոսը եղել են արտասահմանցիներ, իսկ մնացածը՝ արտասահմանում բնակվող Թուրքիայի քաղաքացիներ։

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ