Էրդողանի զինվորական լուսանկարն ակտիվորեն տարածվում է Թուրքիայում

Էրդողան, զինվոր

Թուրքական լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է լուսանկար, որում պատկերված է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը պարտադիր զինվորական ծառայություն անցնելու տարիներին։

Լուսանկարում պատկերված է այն ստորաբաժանումը, որի կազմում էլ Էրդողանը ծառայել է։ Զինծառայողները լուսանկարում կրում են ինձնաձիգեր, այդ թվում և Թուրքիայի ներկայիս վարչապետը։ Էրդողանը իր ծառայակիցների շրջանում առանձնանում է իր բարձր հասակով։

Լուսանկարը սոցիալական ցանցերում տարածել է Ռիզեի մուֆթի Յուսուֆ Դողանը, ով ընգծել է, թե Էրդողանն ու ինքը ծառայակիցներ են եղել։

allTurkey.am

Մեկնաբանություններ