Ստամբուլում ահաբեկչություն են կանխել

Թուրքիայի խոշորագույն քաղաք Ստամբուլում վերջին օրերին թվով  երկրորդ ահաբեկչությունն է կանխվել, փոխանցում են թուրքական աղբյուրները։

Ապրիլի 29-ին անցկացված հատուկ գործողության արդյունքում Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 4 հոգու, ովքեր էլ կասկածվում են Ստամբուլում ահաբեկչություն նախապատրաստելու համար։ Ոստիկանները նրանցից առգրավել են Կալաշնիկովի ինքնաձիգեր, ատրճանակ և պայթուցիկը գործի դնելու հեռակառավարման սարք։ Պայթուցիկ նյութեր հայտնաբերելու մասին տվյալներ չկան։

Ենթադրվում է, որ ահաբեկչության մեջ կասկածվողները կապեր ունեն «ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ։

Նշենք, որ ավելի վաղ թուրքական ոստիկանությունը կարողացել էր վնասազերծել Ստամբուլի կենտրոնական փողոցներից մեկում դրված ռումբը, որը տեղավորել էին պայուսակի մեջ։ Տուժողներ չէին եղել։ Ձերբակալությունների մասին հաղորդում չէր եղել։

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ