Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Թբիլիսիում

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի և Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Գեորգի Մարգվելաշվիլինի հետ, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Թբիլիսի թռչելուց առաջ նշել է, որ պատրաստվում է իր գործընկերների հետ քննարկել տարածաշրջանային անվտանգությանն ու տնտեսությանը նվիրված հարցեր։ Գյուլին ուղեկցում են Ստամբուլի նահանգապետ Ավնի Մութլուն, Թուրքիայի ոստիկանության ղեկավար Սելամի Ալթընոքը և այլ պաշտոնյաներ։

allTurkey.am

Մեկնաբանություններ