Թուրքիայի խորհրդարանում կրկին դիմել են բռունցքների օգնությանը

Թուրքիայի խորհրդարանում կրկին վիճաբանություն է եղել, ինչի ժամանակ պատգամավորները դիմել են բռունցքների օգնությանը։ CNNTurk-ի փոխանցմամբ՝ վիճաբանությունը սկսվել է, երբ Թուրքիայի ազգային մեծ ժողովում քննարկվել է 4 նախկին նախարարների դեմ քննություն իրականացնելու հարցը, ովքեր մեղադրվում են կաշառակերության համար։

Այս ընթացքում լեզվակռիվ է սկսվել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունների պատգամավորների միջև։ ԺՀԿ-ականները սկսել են լուսանկարել ամբիոնում ելույթ ունեցող ԱԶԿ-ական նախկին նախարարներին, ինչն էլ դուր չի եկել վերջիններիս։ Կողմերը բառերով փոխանակվելուց հետո սկսել են ֆիզիկական ուժ կիրառել իրար դեմ։ Նրանց մեծ դժվարությամբ է  հաջողվել բաժանել։

Ընդմիջումից հետո թուրքական խորհրդարանը շարունակել է աշխատանքները, սակայն լարված մթնոլորտը պահպանվել է։

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ