Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Թբիլիսիում

Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպումը կայացել է մայիսի 6-ին։

Մարգվելաշվիլինի, Գյուլն ու Ալիևը քննարկել են եռակողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցության վերաբերյալ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ։

Նշենք, որ Թուրքիայի նախագահին, ով Վրաստան է ժամանել մայիսի 5-ին, ուղեկցում են Ստամբուլի նահանգապետ Ավնի Մութլուն, Թուրքիայի ոստիկանության ղեկավար Սելամի Ալթընոքը և այլ պաշտոնյաներ։

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ