Պոնտոսի հույների ցեղասպանությունը

Թեոֆանիս Մալկիդիս

Թեոֆանիս Մալկիդիս

1911 թ. երիտթուրքերը (Ջեմալ, Էնվեր, Թալեաթ) Պոնտոսի հույ­նե­­րի զանգվածային ջարդերի մասին որոշում կայացրին և իրա­կա­նաց­­րին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ Մուս­­տա­­ֆա Քեմալն այն հասցրեց  ավարտին (1919-1923 թթ.):

Հետա­պնդում­­­­­ները սկզբում իրականացվում էին բռնության, բնաջնջման, վտար­­­ման և արտաքսման միջոցով: Սակայն շուտով դրանք ավելի լավ կազմակերպված և լայնատարած բնույթ ստացան, ուղղվեցին հույ­­­ների և հայերի դեմ: Ըստ Ֆոտիադիսի[1]՝ Պոնտոսի հույների ցե­ղա­­­սպանության առաջին փուլն սկսվեց 1908 թ. և շարունակվեց մինչև Ա­ռա­­­ջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Արևելյան հարցը, երիտ­­թուրքերի իշխանության անցնելը, Բալկանյան պատերազմները և Գերմանիայի մերձեցումն Օսմանյան կայսրությանը՝ որպես ռազմա­կան դաշնակցի, նպաստավոր պայմաններ ստեղծեցին Պոնտոսի հույ­նե­­­րի ջարդերի իրականացման համար[2]: Այս ընթացքում դադարում է գոր­­ծե­լ թուրքական օրենքը՝ ժողովուրդների հավասարության մասին, և հույների բնա­ջնջման մասին որոշում է ընդունվում: Ստեղծվում է Հա­տուկ կազ­մա­­կերպություն (Թեշքիլաթը Մահսուսա)՝ ռազ­մա­կան կառուց­ված­քով: Ցեղասպանության երկրորդ փուլն սկսվում է 1915 թ., երբ Առա­ջին համաշխարհային պատերազմի ռազմական գոր­ծո­­ղությունները բա­րե­նպաստ պայմաններ են ստեղծում ցե­ղա­սպա­նու­թյան քաղաքա­կա­նու­թյան ընդարձակման համար:

Երիտթուր­քա­կան պետությունը մի շարք կառույցներ է ձևավորում, որոնք պետք է շա­րու­նակեին Պոնտո­սի հույ­ների բնաջնջումը: Ըստ Տրապիզոնի Ավ­ստրի­ական խորհրդի 1918 թ. հունվարի գնահատումների՝ հաշվվում էր 80.000-100.000 տե­ղա­­­հանված հույն, մինչդեռ, ըստ հույների վկա­յու­թյան, այդ թիվը հաս­նում էր 233.000-ի, իսկ Ռուսաստանից արտա­քսված­ների թիվը` 85.000-­ի­: Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ էր գտնվում Անտանտի հետ, հետևաբար ծրագրերի իրականա­ցումն ավելի դյուրին էր թվում: 1919-1923 թթ. ժամանակաշրջանը ցե­ղա­­սպանության երրորդ, վերջին և ամենալարված փու­լն­ է, երբ Մուս­տա­ֆա Քեմալի իշխանության գլուխ անցնելը համ­ընկ­նում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Մի­ու­­­թյան (ԽՍՀՄ) ստեղծ­ման հետ (վերջինս աջակցում էր Մուստաֆա Քեմալի՝ ազ­գայ­նա­կան շարժմանը), Հոնիայում և Թրակիայում հույների  ռազ­մա­կան ներկայության, ինչպես նաև եվրոպական ռազմական ու­ժե­­րի ար­տա­քին քաղաքականության կողմնորոշումների փոփոխու­թյան հետ[3]: Այս ժամանակահատվածում բարձրացվեց Պոնտոսի պե­տու­­թյան անկախության հռչակման հարցը, որը սակայն հանդիպեց Է. Վե­նի­զե­­լո­սի ընդդիմությանը. հենց այս ժամանակ էլ Մուստաֆա Քեմալը և Թո­փալ Օսմանը միավորեցին իրենց ուժերը և ֆինանսական աջակ­ցու­­թյուն ձեռք բերեցին ԽՍՀՄ-ից[4]:

1916 թ. դեկտեմբերին Պոնտոսի հույն բնակչության բնաջնջման ծրա­­­գիրն իրականացվեց երիտթուրքերի շարժման առաջնորդներ Էն­վեր, Ջեմալ և Թալեաթ փաշաների կողմից. այդ ծրագիրը նախատե­սում էր 16-60 տարեկան քաղաքաբնակ տղամարդկանց բնաջնջումը և գյու­­ղե­րի տղամարդկանց, կանանց և ծերերի արտաքսումն արևելք՝ զան­գ­­վածային ջարդերի և բնաջնջման միջոցով: Այս ժամանակա­շր­ջա­­­նում էլ իրականացվեց 1.500.000 միլիոն հայերի ցեղասպանու­թյու­նը: Պոնտոսի հույների ջարդերի ու հետապնդումների ծրագիրն իրա­գոր­­ծ­­վեց գլխավորապես Սամսունում և Բաֆրայում:Տրապիզոնի շր­ջա­նը զերծ մնաց հալածանքներից, քանզի 1916 թ. ապրիլին այն գրավ­վեց ռուսական բանակի կողմից: Սակայն 1918 թ. փետրվարին, երբ ռուսները հեռացան քաղաքից, բնակ­չու­թյան մի մասը հարկադրված թողեց իր բնակավայրը և հեռացավ քա­ղա­­քից:

Գաղթա­կան­նե­րից շատերը հաստատվեցին Կովկասյան տա­րա­­ծաշրջանում և Վրա­ս­տանի ծովափնյա շրջաններում: Հույների հան­դեպ իրականաց­ված հետապնդումները նաև ունեցվածքի բռնա­գրավ­ման նպատակ ու­նե­ին: «Ժամանակավոր օրենքն» (1915 թ. սեպ­տեմ­­բերի 26) ընդգր­կում էր պարտքերի և ունեցվածքի հարցերի կար­գա­վորման և ունեց­ված­քի բռնագրավման հետ կապված կանոնա­կար­գում­ներ, որոնց շնորհիվ ցեղասպանության պատասխանատու­նե­րը ձեռք բերեցին ֆի­նան­ս­ական նոր միջոցներ: Ըստ Պ. Էնեպեկիդիսի՝ թեև երիտթուր­քե­րի և Քեմալի կողմնակիցների կողմից իրականացված Պոն­տոսի հույ­նե­­րի ցեղասպանության բնույթն ու մեթոդները որոշակի ընդ­հանրու­թյուն­ներ ունեն հրեաների ողջակիզման հետ, այնու­ա­մե­նայ­նիվ գոյու­թյուն ունի երկու հիմնական տարբերություն. «Այս ցե­ղա­սպա­նությունը իրա­կա­նաց­ված է թուրքերի կողմից: Այն չունի որևէ գա­ղա­փարախո­սու­­թյուն, աշխարհայացք կամ գիտական կեղծ հաս­տա­տում՝ կապված գե­նե­տիկայի, տեսակի կամ արիական ցեղի հետ: Հիտ­լե­րի «Իմ պայ­քա­րը» կամ փիլիսոփա Ռոզենբերգի «Ցեղ և հայ­րե­նիք» գրքերի ըն­թեր­­ցողը գիտեր, թե ինչ կպատահեր հրեաների հետ, եթե ֆաշիստ­ներն­ անցնեին իշխանության գլուխ, ինչը և փաստորեն պա­տահեց: Երբ Բեռլինում հնչեց հռետորական հետևյալ արտահայ­տու­­թյունը՝ «Ist der Jude auch ein Lebewegen» («Մի՞թե հրեան նյութական է­ակ է»), հանդիսատեսի մոլեգին քրքիջներին նա պատասխանեց. «Այո՛: Հրեան իսկապես նյութական էակ է և փայտոջիլի նման վնասա­կար է դարձել մեր ազգի համար», բոլորի համար պարզ էր, թե ինչ էր պա­­տա­հելու Գերմանիայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի հրեաների հետ: Տեղահանումները, գյուղերից բնակիչների արտաքսումը, կա­նանց, երեխաների և ծերերի հարկադրական հյուծիչ երթերը ձյան մի­ջով (տղամարդիկ՝ գումարտակներում կամ բանակում), իհարկե չէին տա­­նում համակենտրոնացման որևէ ճամբար, այլ անթերի կազմա­կերպ­­­ված մեխանիզմներ էին մշակում մարդկանց ֆիզիկական բնա­ջնջ­ման համար: Այնուամենայնիվ, այն շարժուն Աուշվից էր, մարդիկ մա­­հա­նում էին ճանապարհին. նրանք չէին քայլում նպատակատեղի հաս­­նե­լու համար, ո՛չ, նրանք պարզապես քայլում էին՝ մահանալով տանջանք­­նե­րից, սառնամանիքից, սովից և անարգանքներից: Այն նենգ­որեն ծրագրված դժոխային համակարգ էր: Համակենտրո­նաց­­ման ճամբար չկար, քանզի նրանցից շատերի համար վերջ չկար, վերջը մահն էր, այլ ոչ պարզապես քայլերթի ավարտ[5]:

Բացի հետա­պնդում­ներից, տեղահանումներից, կա­­խա­ղաններից և հունական գյու­ղերի ոչնչացումից՝ լայնատարած բնույթ էին ստացել բռնի դավա­նա­փո­խության ջանքերը Պոնտոսի ողջ տա­­րած­քում[6]: Սեբաստիայի, Նիկո­պոլսի, Կոլոնիայի շրջան­նե­րի հույների նկատմամբ իրականաց­վող հալածանքների մասին բա­վա­կանաչափ տեղեկություններ է հա­ղոր­­դում դպրոցի տնօրեն և հանձնա­ժողովի անդամ Պ. Կինիղոպու­լո­սը[7]: 1917 թ. Կոստան­դնու­պոլ­սի հայրապետությանն ուղղված հանձ­նա­­ժողովի նամակում Կոլո­նիա գավառի շուրջ տասը գյուղերում հար­կա­­դրական դավանափո­խու­­թյան տարբեր դեպքեր են նշվում: Կո­րա­ցա գյուղի շուրջ 200 ըն­տա­­­նիք­ներից ողջ էր մնացել միայն 26-ը, մյուս­նե­րը բնաջնջվել էին: Այդ 26 ընտանիքների մեջ էր նաև գյուղի քահա­նա­յի ընտանիքը. այն կեն­դանի մնաց դստեր և հարսի դավանափո­խու­թյան շնորհիվ: Ընդ­հա­նուր առմամբ ողջ մնաց Կոլոնիայի 51.660 բնակիչ­նե­րի 1/3-ը: Այն քչե­րը, գլխավորապես կանայք և երեխաներ, որոնք ողջ էին մնացել, դա­ժա­նորեն դավանափոխվեցին: Կինիղոպու­լո­սը նշում է, որ ամենա­սար­սափելի փաստն այն էր, որ թուրքական իշ­խանու­թյունները հույն տղա­մարդկանց բաժանում էին իրենց ըն­տա­նիք­ներից վերջիններիս պաշտ­պանելու պատրվակով և ուղարկում նրանց Սեբաստիայի թուր­քա­կան դպրոց, որտեղ նրանք ստանում էին «պատ­շաճ» կրթու­թյուն: Կոստանդնուպոլսում ԱՄՆ-ի դեսպան Հ. Մոր­գեն­­թաուն ու­շա­­­դրու­թյամբ հետևում էր երիտթուրքերի քաղա­քակա­նու­թյանը և բա­ցա­հայտորեն դեմ էր Փոքր Ասիայի հույների հարցի կար­գա­վորման մե­թոդ­ներին, իսկ նրան հաջորդած Է. Էլկուսը դիմում է Ավ­ստրիայի պաշ­տոն­յա Տրավտմանսդորֆին՝ ընդգծելով, որ, ելնելով մար­դա­սի­րա­կան նկատառումներից, նրան սաստիկ ան­հան­գստաց­նում է Արևելք տեղահանված հույների ճակատագիրը: Այս երկու դի­վա­­նա­գետ­ները փաստեցին, որ կիրառվել են անմարդկային ծայրա­հեղ մի­ջոց­­ներ: Արքեպիսկոպոս Խրիսանտոսն իր՝ 1918 թ. հոկտեմբերի 12-ին հայ­­րա­պետին ուղղված զեկույցում թվարկում է նաև բոլոր ոճիր­ներն ու կողոպուտները, որոնք կատարվել էին իր եկեղեցու շրջա­կայ­քում մինչև 1918 թ. հոկտեմբերի 7-ը, մինչդեռ Նեոկեսարիայի Պո­լի­կար­պոս ար­քե­պիսկոպոսի՝ բոլոր հայրապետներին ուղղած զե­կույ­­ցում (այն տպա­գրվեց նաև 1918 թ. նոյեմբերի 12-ին Կոս­տան­դ­նու­պոլ­սի «Նոր կյանք» լրագրի 98-րդ համարում) նշում է, որ նմանա­տիպ ո­ճիր­ներ տեղի են ունեցել Պոնտոսի այլ շրջաններում. Կոլո­նիա­յի բնա­կիչ­ները ենթարկվեցին հետապնդումների, թալանի, շանտաժի և կո­տո­րածների, նրանց թաղեցին Թոքաթում և թուրքական մյուս գյու­ղե­­­րում, որտեղ չկային հիվանդանոցներ»[8]: Բրեստ-Լիտովսկի պայ­մա­­­նա­­­գիրը (1917 թ.) ամրապնդեց երիտթուրքերի վստահությունը, և ար­­դ­յուն­քում զանգվածային ջարդերը, որոնք իրականացվում էին ինչ­պես մշտական, այնպես էլ ոչ մշտական բանակի հրոսակախմբերի կող­­­մից, ավելի լայն թափ ստացան: Սուլթանի հրամանից հետո որ­պես 9-րդ բանակի զորքերի հրամանատար՝ Մ. Քեմալը 1919 թ. ­մայիսի 16-ին ուղևորվեց Սամսուն՝ «պաշտպանելու» հույնե­րին­ և հայերին: 1919 թ. մայիսի 19-ին Մ. Քեմալն իր 21 ընկեր­նե­­րի հետ ժամանեց Սամ­­սունի նավահանգիստ՝ սկսելով նախորդ­նե­րից ավելի դաժան ու ան­­մարդկային հետապնդումներ: Փաստորեն, հրա­մա­նատար Թոփալ Օս­մանի և ազգայնական շարժման առաջ­նորդ Մուստաֆա Քեմալի հրո­սակախմբերի միավորումն ավելի դա­ժան հետևանքներ առա­ջաց­րեց Պոնտոսի հույների համար[9]: 1919 թ. մա­յիսի 20-ին Պանարե­տո­սը և բժիշկ Կ. Ա. Ֆոտիադիսը Եկատերինո­դա­րի՝ Պոնտոսի հույների Կեն­տ­րո­նական միության կարգադրությամբ և հայրապետության խոր­հր­դով այցելում են Պոնտոսի եկեղեցական շրջ­ան­ներ և արձա­նա­գրում հույներին հասած պատուհասը: Ամասիա գա­վառը պատե­րազ­մից առաջ ուներ 136.768 հույն բնակիչ, 393 դպրոց, 12.360 ուսանող, 493 ուսուցիչ և 498 եկեղեցի: Ողջ բնակ­չու­թյու­նից 723.375 հույն տե­ղա­հանվեց և արտաքսվեց, որի 70 տոկոսը մահա­ցավ աքսորի ժա­մա­նակ և միայն 30 տոկոսը «ողջ մնաց»[10]: «Ազատ Պոն­տո­սը» գրում է. «Փո­քր Ասիայում իրականացվող ներկայիս տեղա­հա­նում­­­ներն ու ջար­դե­րը նախադեպը չեն ունեցել Թուրքիայի պատմու­թյան մեջ: Նրանք կա­րևո­րությամբ գերազանցում են Գլադսթոնի ժա­մա­­նակ­ների և նույ­նիսկ 1915 թ. հետապնդումներն ու ջարդերը: Բնա­կիչ­­նե­րի հուսահատ հեռա­գրերը, խնդրանքներն ու կոչերը ուղղված էին Հունաստանին, որն իր ուշադրությունը կենտրոնացրել էր մեկ այլ տեղ»[11]: Այսպիսով՝ հու­նա­կան հազարամյա Տրապիզոնը հույն զինվոր­նե­րի փոխարեն ըն­դու­նեց սովետական պատվիրակությանը, որն ուղ­ևոր­վեց Անկարա՝ կազ­մա­կերպելու և աջակցելու «Քեմալի պետությանը»: Նույ­­նիսկ այսօր ես հա­մոզված եմ, որ բոլշևիկների մեծ աջակցու­թյու­նը՝ Փոքր Ասիայի հույ­ների ջախջախիչ պարտությանը, անկողմ­նա­կա­լո­րեն չի մեկ­նա­բան­վել պատմաբանների կողմից: Չի ընդգծվել այն փաս­­տը, որ շնոր­հիվ նրանց ֆինանսական և ռազմական աջակցու­թյան՝ Քեմալի պե­­­տու­թյունն իր ստեղծման պատմության ամենա­կա­րևոր ժա­մա­նա­կա­­շրջա­նում կարողացավ պահպանել իր հզորությունը և նաև բացա­հայտ կերպով որոշում կայացնել քրիստոնյաների ցեղա­սպա­նու­թյան մա­սին՝ չվախենալով դաշնակիցների հակազդումներից: Այն շրջան­նե­րում, որտեղ պարտիզանները չէին կարող գործել, Քեմա­լի հետևորդ­ներն առանց դժվարության շարունակում էին իրականաց­նել իրենց կոր­ծա­նարար ծրագիրը: Ամեն օր ստացվում էին ողբերգա­կան հաղոր­դա­գրություններ: Սարսափելի լուրերը հուզում էին Պոնտո­սի՝ արտա­սահ­­մանում ապրող հույներին: Ազգային կազմակերպու­թյու­ն­­ների հրո­սա­կա­խմբերը պաշարում էին խաղաղ հույների գյուղերը՝ յու­րա­քանչ­յուր գյուղում համախմբելով մուսուլման մոլեռանդ բնա­կիչ­նե­րին, և ոչ մի­այն բնաջնջում էին բնակիչներին, այլ նաև ոչնչացնում գյու­ղե­րի բո­լոր շինությունները: Ահաբեկչությունն անցել էր բոլոր սահ­մանները: Հրո­սակա­խմբերը թալանում էին Պոնտոսի շրջանները: Նրանք թու­նա­վո­րում էին բոլորին ու ամեն ինչ և հայտարարում, որ եթե խա­ղա­ղու­թյան պայմանները գոհացուցիչ չեն, ապա կիրա­կա­նաց­վի բացարձակ ոչն­չացում: Քեմալի կազմակերպած հրոսակախմբերի հետ մեկտեղ օս­մանյան մամուլը ևս պատասխանատու էր բնակ­չության ապ­ստամ­բության, բոլոր տառապանքների և դժբախ­տու­­թյունների հա­­մար, և երկիրը հասցվեց կործանման ու մահվան[12]: Ընդ­հար­վելով զանգ­վածային կոտորածներին՝ նշանավոր հույներ Կ. Կոն­ստան­դի­նի­սը Մար­­սելից, Վ. Իոաննիդիսը և Թ. Թեոֆիլակտուն Բա­թու­­մից, Ի. Պա­սա­­լիդիսը Սուխումից, Լ. Իասոնիդիսը և Ֆ. Կտենիդիսը Կրաս­­մոնից, Տրա­պիզոնի Խրիսանթոս և Ամասիայի Գերմանոս արք­ե­պիս­­կո­պոս­ներն առաջ քաշեցին Պոնտոսի անկախ դեմոկրատական հան­րա­պե­տու­թյան ստեղծման գաղափարը[13]: Հույների բնաջնջումը հու­զեց Ռու­սաստանի հույներին, ովքեր 1917 թ. հուլիսին Թեգա­նիո­նում տեղի ու­նեցած Առաջին համահունական խորհրդաժողովին ար­դեն համա­ձայ­­նել էին Կենտրոնական խորհրդի ընտրություններին՝ Պոնտոսի ան­կախ պետության ստեղծման համար Ռոստովը դարձնե­լով ժամա­նա­կա­վոր կենտրոն. սակայն այդ ծրագիրը այդպես էլ իրա­կա­նու­թյուն չդար­ձավ[14]: Ռուսական հեղափոխությունը Պոնտոսի հույ­նե­­րի համար խթան հանդիսացավ սեփական ազգային ազատագրական պայքարը սկսե­լու, մինչդեռ 1918 թ. դեկտեմբերին տեղի ունեցած Պոն­տո­սի խոր­հրդա­ժողովում Կոնստանդինիսը բոլշևիկների առաջ­նորդ­­նե­րից Տրոց­կուն ուղղած հեռագրում պաշտոնապես խնդրում էր Սո­վե­տական Ռու­սաստանի աջակցությունը:

Այնուամենայնիվ, 1918 թ. դեկտեմբերին՝ Փարիզի վեհա­ժողովի նա­խօրեին, դաշնակից երկրները հորդորեցին Հու­նաս­­տանի վար­չա­պետ Էլեֆթերիոս Վենիզելոսին Պոնտոսը չընդգրկել հու­նական պա­հանջ­­ների մեջ և չնայած Պոնտոսի հույների առար­կում­նե­րին՝ համա­ձայ­նե­ցին այդ տարածաշրջանը տալ դեռ ստեղծման ճա­նա­­պարհին գտնվող Հայաստանի Հանրապետությանը: 1919 թ. ապրի­լին Տրապի­զո­նի արքեպիսկոպոս Խրիսանթոսը Փարիզում հանդիպեց Վե­նի­զե­լո­սին. վերջինս մանրամասն տեղեկություններ հաղորդելով` ըն­դու­նեց, որ սխալ բանակցություններ է վարել Պոնտոսի հարցում: Ռու­սաս­տա­նի հույների պայքարին զուգահեռ Խրիսանթոսը Երևանում բա­նակ­ցու­թյուն­ներ էր վարում հայերի, ինչպես նաև Պոնտոսի մուսուլ­ման­ների հետ համադաշնություն կազմելու նպատակով: Քաղա­քա­կան իրա­դար­­ձություն­ները՝ Քեմալական շարժումը, Բոլշևիկյան դաշ­նակ­­ցու­թյու­նը և 1921 թ. մարտին կնքված դաշնագիրը կասեցրին Պոն­տո­­սի հար­ցի լուծումը: Ստանալով Խորհրդային Ռուսաստանի ֆինա­ն­ս­ա­կան, ռազմական և բարոյական աջակցությունը` Մուստաֆա Քե­մա­լը շա­րու­նակեց իր գործողությունները, և միաժամանակ Լոնդոնի խոր­հր­դա­ժողովում ներկայացավ անտրամաբանական պահանջներով՝ պատ­ճառաբանելով, որ քաղաքական նոր զարգացումները չեն ճնշ­վել դաշնակից ուժերի կողմից[15]: Չնայած ստեղծ­ված անբարենպաստ պայ­մաններին՝ Պոնտոսի հույները չընկճվեցին: 1921 թ. մարտի 10-ին Ամա­սիայի արքեպիսկոպոս Գերմանոսը Հունաս­տա­­նի արտաքին գոր­ծե­րի նախարար Բալթացիսին առաջարկեց քր­դե­րի և հայերի հետ պայ­քարել Քեմալական շարժման դեմ: Գունարիսի կառավարությունը՝ լք­ված դաշնակիցների կողմից, ոչ մի քայլ չձեռ­նար­­կեց, մինչդեռ Պոն­տո­սի հուսահատված հույներն Ամասիայի արքեպիսկոպոս Գերմանոս Կա­րա­վանգելիսի նախաձեռնությամբ կազ­­­մա­կեր­պեցին երկու խոր­հրդա­ժողով՝ 1921 թ. օգոստոսի 17-ին Կոս­տան­դ­նու­­պոլսում և սեպ­տեմ­բե­րի 4-ին՝ Աթենքում: Նրանք միաժա­մա­նակ դատապարտեցին զին­ված ուժերի բացակայությունը և մեղադրե­ցին Հունաստանի կա­ռա­վարությանը Պոնտոսի բնակչության բնաջնջ­ման ծրագրած քա­ղա­քա­կանության համար: Այն դատական ընթացքը եզրա­փա­կող գործ­ընթաց էր, որն իրականացնում էին «դատարանի» աշ­խատակիցները, որոնք ազգայնամոլական խմբերի անդամներ էին: Մա­կե­րեսային պաշտ­­պա­նությունից հետո դատապաշտպաններին հայտ­նեցին «դատարա­նի» որոշումը. մեղավորներին դատապարտե­ցին մահվան՝ կախաղան բար­ձրաց­նելով: Երեք անդամից կազ­մ­ված­ հանձնաժողովի նա­­խա­գա­հը Թահսին բեյն էր, իսկ նրա մահից հե­տո իրավաբան և խոր­հրդա­րանի անդամ Ամիսու Էմին բեյը: «Դա­տա­րան­ները» հազ­վա­դեպ էին դա­տապարտում դատական քննությա­նը սպասող հինգ, տասը, տաս­նհինգ տարի ազատազրկված մարդ­կանց կեղծ դա­տա­կան օրի­նա­կա­նություն ներկայացնելու համար, չնա­յած զր­պար­տանք­նե­րը, ստե­րը, կեղծ բարեպաշտությունը լայն տա­րա­ծում ունեին: «Ան­կա­խության դա­տարանները» «վճիռներ» կա­յաց­­րին, և մահվան դա­տա­պարտեցին խոր­հրդարանի ավագ անդամ­նե­րին, լրագրողներին, պրո­ֆեսորներին, ու­սու­ցիչներին, աշակերտ­նե­րին և քահանաներին, որոնց հարկադրել էին ընդունել, որ մասնակցել են Պոնտոսի հե­ղա­փո­խական և ազա­տա­գրա­կան շարժմանը: Հայրա­պե­տությունը հայ­տա­րարեց, որ մեղավոր ճա­նաչ­վածներն իրենց «հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը» կատարել են մահ­վան դատավճռից հետո, մա­հա­պատժից մեկ օր առաջ: Այսպես, օրի­նակ 1920 թ. սպանեցին Կերասունի իրավաբան Խ. Էլեֆթերիադիսին, ինչ­­պես նաև՝ քեմալական իշ­խա­նութ­յունների հետ բանակցող Մ. Մավ­րի­­դիսին, որբանոցի տնօրեն Ս. Գ. Կա­լո­գե­ր­ոպու­լոսին, Ա. Դելիկարի­սին, Լ. Տեստաբասիդիսին, Ի. Էլեֆ­թե­րիա­դի­սին: Հարկ է նշել, որ պրո­ֆե­­սոր Գ. Պապամարկուին, օս­ման­յան բանկի կա­ռավարիչ Պ. Պապա­դո­­պու­լոսին և վաճառական Թ. Էկ­մենց­օղլուն, որոնց սպանել էին մա­հա­­պատ­ժից մեկ օր առաջ, մար­մին­­ները զանգ­վա­ծային կոտորածների վայր էին տարել: Բավականին ըն­դար­ձակ է Պոն­տոսի նշանավոր հույ­նե­­րի ցանկը, ովքեր 1921 թ. սեպ­տեմ­բերի 8-21-ին կախաղանի միջոցով մա­­հա­պատժի ենթարկ­վե­ցին Ամասիայի հրա­պարակում: 72 հույն նա­հա­­տակվեց եպիսկոպոս Պլա­­­տո­նի շուր­թե­րից հնչող աստվածաշնչյան գրու­թյունների ներքո[16]:

Սամ­սունում թուր­քական «Ահալի» լրագրի՝ 1921 թ. սեպտեմբերի 18-ին հրա­տա­րակ­ված 28-րդ համարում նշվում է, որ «անկախության դա­տա­րանը» կա­­խաղանի միջոցով մահվան է դա­տա­­պարտել Մարզվանի ա­մե­րիկ­յան քոլեջի պրոֆեսորներ Գ. Թեո­խա­րի­­դիսին, Խ. Գեորգիուին, Ա. Սի­մե­ո­նին: Թուրքական «Հիլալ» լրագիրը, որը նույնպես հրա­տա­րակ­վում էր Սամսունում, իր 19.9.1921 թ. 134-րդ հա­մարում նշում է, որ մա­հա­պատ­ժի ենթարկվեցին Սամսունի հու­նական դպրոցի պրոֆեսոր Գ. Պա­պամարկուն, ինչպես նաև՝ ևս 85 հույ­ն, որոնք երկրի հոգևոր, սո­ցիա­լ­ական և ֆինանսական կյանքի վեր­նա­խավն էին: Մահապատժի են­­թարկ­վեցին Ա. Ասլիդիսը, Ի. Դազա­րա­կիսը, իրավաբաններ Պ. Վե­մա­­նիդիսը և Խ. Իոաննուն: Համաձայն «Ահալի» լրագրի 31-րդ հա­մա­րի՝ մահվան են դատապարտվել քահա­նա Ն. Այվազիդիսը, ավագ քա­հա­­­նաներ Մետրոպոլիսը, Ի. Կադեմօղ­լուն, Քավաքի արքեպիսկոպոս Ա. Ցինօղլուն, միտրոպոլիսի քարտու­ղար Վ. Պապադոպուլոսը, ամ­սա­գրի տնօրեն Դիոգենեսը, Լ. Պացիօղ­լուն, իրավաբան և լրագրող Ի. Ի­որ­­­դա­նիդիսը, իրավաբան Կ. Կոնս­տան­­դի­նիսը, օսմանյան բանկի կա­ռա­­­վարիչ Պ. Պապադոպուլոսը և հար­յու­րավոր պետական այլ գոր­ծիչ­ներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսու­ցիչներ, դեղագործներ, բանկիր­ներ՝ իրենց ընտանիքների հետ միա­սին: Տրապիզոնի «Էպոխի» ամսա­գրի հրատարակիչ և լրագրող Ն. Կա­պե­դանիդիսը, ընդհատելով «դա­տա­­րանի» նախագահին, ով կար­դում էր Պոնտոսի անկախության հար­ցի դատական մեղադրանքները, ա­սաց. «Երանի¯ Պոնտոսը միա­վոր­վեր Հունաստանին»: 1921 թ. հոկտեմբերի 10-ին Տրապիզոնի «Իս­թիք­­բալ» քեմալական լրա­գի­րը տպագրեց պրեֆեկտուրայի պաշտո­նա­կան հայտարարությունը Պոն­տո­սի հույն ավագանու մահապատժի մա­սին. «… Իհարկե, Ամա­սիա­յի անկախության դատարանի կողմից մա­հապատժի դատա­պարտ­­ված կալանավորները Տրապիզոնի խոր­հրդա­րանի նախկին ան­դամ­ներն էին, Պոնտոսի կենտրոնական կո­մի­տե­ի ներկայացուցիչը և քաղաքական գործիչ Մաթեոս Ի. Կոֆիդիսը, ալ­կոհոլային խմիչք­նե­րի գործարանի սեփականատեր Ալեքսանդրոս Գ. Ակրիթիդիսը, «Էպոխի» ամսագրի տնօրեն Ն. Կապետանիդիսը, Կե­րա­սունի վաճա­ռա­­կան Գեորգիոս Թ. Կակուլիդիսը, Սպիրոսի արք­եպիս­­կոպի քարտու­ղար Ի. Սուրմելիսը, Կ. Ատմացիդիսը, Ի. Պ. Սպա­տո­պու­լոսը, Աբրահամ Թո­քաթ­լի­դիսը Օրդուից, Էպամինոնդաս Գրի­գոր­իա­դիսը: Կախաղանի մի­ջո­ցով մահապատժի ենթարկվածների մեջ էին Տրապիզոնի արք­եպիս­կոպոս Խրիսանթոսը, Խալդիայի և Կե­րա­սու­­նի արքեպիսկոպոս Լավ­րեն­տիոսը, Կերասունից Կ. Գ. Կոնստանդի­նի­սը, Արիստոտելիս Նե­ո­ֆի­տո­սը, Միխայիլ Գ. Մավրիդիսը, Պելոպի­դաս Կիորիդիսը, Խա­րա­­լամ­բոս Խ. Էլեֆթերիադիսը, Արիստիդիս Դելի­կա­­րիսը, Կոնստան­դի­նոս Ատմացիդիսը, Նիկոլայոս Իասոնիդիսը, Լեո­նի­­դաս Իասոնիդի­սը, Լազարոս Դեստապասիդիսը, Գեորգիոս Մի­խա­լի­­դիսը, Գեորգիոս Կա­լո­գերոպուլոսը, Ապոլոնիայի եպիսկոպոս Հովա­կի­­մը, Իոանիս Էլեֆ­թերիադիսը, Թեոդորոս Էմիրզասը, Նեոկեսարիայի արք­­եպիս­կոպոս Պոլիկարպոսը, Օրդուի բժիշկ Խարալամբոսը, օս­ման­­­յան բան­կի նախկին կառավարիչ Սեկերիադիսը, Թեմիստոկլես Պաս­տի­ադիսը, Պավ­լոս Մակրիդիսը, բարձրաստիճան քահանա Թեո­դո­­րոսի որդի Կոնս­տանդինոսը և բժիշկ Միխայիլ Գալինոսը:

Դա­տա­­պարտ­վածների ան­շարժ և շարժական գույքը բռնագրավվեց: Բիթլիսի բան­տերում տասն­հինգ տարվա հարկադրական աշխատանքի դա­տա­պարտ­­ված­նե­րի ցանկում էին Իոանիս Պանայոտիսը, Գրեգորիոս Դ. Զա­­րո­տիա­դի­սը և Ալեքսիոս Գեորգիոն Կերասունից: Որոշում կայաց­վեց նաև որպես կասկածյալներ կալանավորել Պանայոտիս Սի­մեո­նին Կե­րասունից, Գեորգիոս Իոաննուին, քահանա Նիկոլայոս Խա­րա­լամ­բո­սին, Կոնստանդինոս Սավաօղլուն, բժիշկ Աթանասիոս Խ. Նո­տա­սին Օր­դու­ից և նախկին հաշվապահ Ալեկոս Ցիլիգիրիսին[17]: Հո­գևոր և քա­ղա­քական ղեկավարությանը մահապատժի դատապար­տե­լը և Ա­մա­ս­իայի հրապարակում կախաղան հանելը ծրագրված մար­դա­­սպա­նու­թյուն էր, որ նույնիսկ քեմալական պետության նախկին դաշ­նա­կից­ներ Ֆրանսիան, Իտալիան և եվրոպական բոլոր պետու­թյուն­ները հար­կա­դրված էին դատապարտելու: Երբ Ամասիայի արք­ե­պիս­­կոպոսը հե­ռագրեց հայրապետության սրբազան խորհրդին՝ տեղե­կաց­նելով քե­մալական գործողությունների մասին, նրանք որոշեցին, որ հայրա­պետ Նիկոլայոսն անհապաղ այցելի զինված ուժերի գերա­գույն կո­մի­սա­­րին՝ բողոքելու կատարված ոճիրների համար, և միա­ժա­­մանակ մե­ղա­դրական հեռագրեր ուղարկի ԱՄՆ-ի նախագահին և Ֆրան­սիայի, Ի­տա­լիայի և Անգլիայի կառավարությունների նախա­գահ­ներին: Ավելին՝ նա տեղեկացրեց նաև Քենտերբերիի և Ուփսալայի արք­ե­պիս­կոպոսին, Շվեյ­ցիարիայում կաթոլիկ եպիսկոպոս Ս. Հերցո­գին, Չիկագոյի և Հա­րիս­­բուրգի եպիսկոպոսներին: Նմանատիպ բո­ղոք­­ներ ուղարկվեցին (1921 թ. դեկտեմբեր 19) հայրապետության վե­րա­­կա­ցուի կողմից Ազ­գե­րի Լիգայի ներկայացուցիչներին, մինչդեռ հու­նա­կան կոմիտեների ներ­կայա­ցուցիչները, Եկամուտների կոմիտե­նե­­րը և Կոստանդնու­պոլ­սի կազմակերպությունները հոկտեմբերի 6-ին վճիռ­ներ ուղարկեցին եվ­րո­պական տերություններին: Հույն հեղինակ­նե­րի և գրողների կող­մից ևս բողոքի և մեղադրական նամակներ ուղար­կ­վեցին, որոնք մեծ հե­տաքրքրություն առաջացրին: Բողոքի և մե­ղա­դրական նամակներ գրվե­ցին նաև հույն գիտնականների և գրող­նե­րի կողմից. «Հույն գրող­ներն ու արվեստագետները Եվրոպայի և Ամե­րի­կայի մտավորական­նե­րին ուղարկում են հետևյալ բողոքը:

Հունաս­տանի գրողներն ու ար­վես­­տագետ­նե­րը խորին զգացումով դի­մում են քաղաքակիրթ աշխար­հի մտածողներին՝ տեղեկացնելու նրանց Պոնտոսի հազարավոր ըն­տա­­նիք­նե­րի դժբախտության մասին: Թուր­քերը թալանել ու սպանել են Մարզվան քաղաքի բոլոր բնա­կիչ­նե­րին և այրել  քաղաքը: Նրանց, ով­քեր փորձում էին փախչել, սպա­նե­­ցին քաղաքի ելքի դարաններում: Նրանք տեղահանեցին բոլոր տղա­մարդկանց Տրիպոլի, Կերասուն, Կո­տիորա, Ինի, Ամիսոս, Բաֆ­րա քաղաքներ և սպանեցին նրանցից շա­տերին: Նրանք Էլեզլի գյուղի եկե­ղեցում փակեցին 535 հույնի և սպանեցին. նրանցից միայն չորսը փրկ­վեց: Եկեղեցու մուտքի մոտ սպան­վեց յոթ քահանա: Ամիսոսի և Բաֆրայի 168 առաջնորդ կախա­ղան հանվեց Ամասիայում: Առևան­գե­ցին շատ կանանց, աղջիկների և երեխաների, իսկ ամենագեղեցիկ աղ­ջիկ­ներին և երեխաներին պահե­ցին թուրքական տներում: Շատ երե­խաների սպանում էին՝ նրանց պա­տին նետելով: Ստորև ստորա­գրող­ները տեղեկացնում են Եվրո­պա­­յին և Ամերիկային, քան­զի կարծում են, որ ոչ միայն այս փաստը, այլ նաև հանդուրժո­ղությունը նրա հանդեպ մեծ կորուստ է մարդ­կության համար: Ա­թենք, 22 նոյեմբեր, 1921 թ: Աննինոս Հ., Ավգե­րիս Մ., Վլախոյանիս Ի., Վո­­կոս Գ., Գրիպարիս Ի., Դուզաս Ա., Դրոսի­նիս Գ., Զահոս Ա., Թեո­դո­րո­պուլոս Ավրա, Թեոտոկիս Կ., Իակոնիդիս Գ., Կազանցակիս Ն., Կա­զան­ցա­կիս Գ., Կաբանիս Ա., Կաբուրօղլու Դ., Կա­­րո­լի­դես Պ., Կոկի­նոս Դ., Կորոմիլաս Գ., Մալակասիս Գ., Մալեաս Կ., Մենանդրոս Ս., Նի­կո­­լու­դիս Թ., Նիրվանաս Պ., Քսենոպուլոս Գ., Պա­­լամաս Կ., Պապան­տո­նիու Զ., Պարաշոս Կ., Պասայանիս Կ., Պո­լի­տիս Ֆ., Պոպ Գ., Սի­կե­լիա­նոս Ա., Սկիպիս Ս., Ստրատիգիս Գ., Թա­գո­պու­լոս Դ., Ցոկոպուլոս Գ., Ֆիլիրաս Ռ., Հացիդակիս Գ., Հացոպուլոս Դ., Հորն Փ., Սվորոնոս Ի.: Խորին կսկիծ ենք հայտնում հատկապես ֆրան­սի­ական դիրքորոշ­ման և բացատրության բացակայության հա­մար, թե ինչու է թույլա­տր­վ­ում քրիստոնյաների բնաջնջումը: Ո­չն­չաց­­ման հատուկ ծրագիր էր մշակ­ված կանանց և երեխաների համար: Պոն­տոսում իրագործվեց կա­նանց ցեղասպանություն և տղամարդ­կանց ցեղասպանություն»[18]: Կա­նայք և երեխաները բնակչության ամենա­խոցելի հատվածն են: Այս փաստն ակնհայտ նշվում է օտար­ազգի հյուպատոսների, դեսպան­նե­րի և այլ վկաների զեկույցներում և ակնարկ­ներում, որտեղ կոտորած­նե­­րի մանրամասներն ապացուցում են, որ թուրքերը ծրագրել և իրա­գոր­­ծել են բնաջնջման քա­ղա­քա­կա­նու­թյուն կանանց նկատմամբ: Կանանց և երեխաների տեղահանում­նե­­րը բնաջնջման համակարգ­ված քաղաքականություն է, մինչդեռ կա­նանց առևանգումը և բան­տար­­կումը թուրքական տներում, նրանց բռնի դավանափոխությունը, զանգ­­վածային բռնաբարությունները, ա­ռևան­­գում­­­ները, հղի կանանց սպանությունը, երեխաների և մանուկնե­րի առևանգումը և բաժանումը մայրերից ու ընտանիքներից, նրանց փո­­խա­­դրումը թուրքական ընտանիքներ, երեխաների բռնի բաժա­նու­մը մի ազգային խմբից և փոխադրումը մեկ այլ ազգային խումբ ցեղա­սպա­­նու­թյան ոճիրը բնութագրող այլ փաստեր են[19]: Պոնտոսի կա­նանց դիմադրությունը բռնության դեմ տարբեր ձևերով էր արտա­հայտ­­­­վում՝ պարտիզանական կռիվներում նրանց մասնակցությունից մին­չև ստորացումների փոխարեն մահվան նախընտրություն: Մինչդեռ դի­­մա­­դրության մեկ այլ ձև, որ գոյություն ուներ Սանտայում, ինչպես նաև Պոնտոսի այլ շրջաններում, մանուկների լքումն էր՝ հանուն փըր­կու­­թ­յան: Այս կանանցից շատերը չհասան Հունաստան, բայց ան­պաշտ­­­պան մայրերն ու երեխաները գլխավորապես ճանապարհ­վե­ցին ԱՄՆ և բնակվեցին անզավակ ընտանիքներում: Ցե­ղա­սպանությունից հե­տո հաշվվում էր շուրջ 100.000 որբ: Այնու­ա­մե­նայ­­նիվ, շատ կանայք և երեխաներ մնացին Թուրքիայում և բռնի դա­վա­­նափոխվեցին, բայց լիո­վին չկորցրին իրենց ինքնությունը: Ժամա­նա­կը և համակարգված կեր­պով կիրառվող յուրացման մեթոդներն աղ­ճա­տեցին, բայց լիովին չջնջե­ցին նրանց հիշողությունը: 1919 թ. մինչև 1923 թ. օգոստոս ամի­սը Մուստաֆա Քեմալը, կարգավորելով Փո­քր Ասիայի ռազմաճակատ­նե­րը, շարունակեց իրագործել Պոնտոսի հույ­նե­րի բնաջնջման վերջ­նա­կան փուլը: 1908 թ. ի վեր, Առաջին հա­մաշ­­խար­հային պատերազմի տա­րիներին և մինչև 1923 թ. երիտթուր­քե­րը և Քեմալի կողմնակիցնե­րը, Պոնտոսի հույների դեմ կիրառելով այն­պիսի դաժան միջոցներ, ինչ­պի­սիք են արտաքսումը, առևանգումը, կոտորածը և կախաղանը, բնաջնջեցին հարյուրհա­զա­րա­վոր հույների Պոնտոսում, Հոնիայում (Փո­քր Ասիա) և Թրակիայում, և եթե չլինեին Պոնտոսի մղած պարտի­զա­նական կռիվները, զոհերի քա­նակն ավելի մեծ կլիներ[20]: Հա­մա­ձայն Աթենքում Պոնտոսի կենտ­րո­­նա­կան խորհրդի «Սև գրքի»՝ մինչև 1922 թ. զոհերի թիվը կազմում էր 303.238: «Սև գրքի» վիճակագրու­թյու­նը մասնավորապես նշում է. «1914 թ.­ մինչև 1922 թ.[21] Պոնտոսի բնա­ջնջված հույների թիվը կազ­մում է»՝ Ամասիայում՝ 134.078, Ռոդո­պոլ­­սում՝ 17.479, Խալդիա-Կերա­սու­­նում՝ 64.582, Նեոկեսարիայում՝ 27.216, Տրապիզոնում՝ 38.435, Կո­լո­նիայում՝ 21.448, ընդհանուր՝ 303.238: 1924 թ. գարնանը գրանց­վեց ևս 50.000 զոհ, գլխավորապես կա­­­նայք և երեխաներ, զոհերի ընդհանուր թիվը մինչև 1924 թ.­ մա­յիսը հաս­նում էր 353.000-ի[22]:

Բնակ­չության փոխանակման դաշնագրի համաձայն՝ վերապրող­նե­­րը վերադարձան Հունաստան: Շատերը մեկնեցին արտասահման, մյուս­­ները քաղաքացիական պատերազմից հետո փախստական դար­ձան: Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միու­թյան երկրներում նրանք գտան իրենց բարեկամներին և համաքա­ղա­քա­­ցիներին, ցեղասպանության հետևանքով կորածներին: Պոնտոսի հույ­նե­րի բնաջնջումը մարդկության պատմության աննախադեպ ոճիր­նե­­րից մեկն էր:

Հատված Թեոֆանիս Մալկիդիսի «Հույների ցեղասպանությունըԹրակիաՓոքր ԱսիաՊոնտոս» աշխատությունից:

Անգլերենից թարգմանեց Թեհմինե Մարտոյանը

Աղբյուր՝ Akunq.net


 

[1] Φωτιάδης Κ., Η γενοκτονία των Ελλήνων του Πόντου, Θεσσαλονίκη: Ηρόδοτος, 2002, 1-3.

[2] Օսմանյան կայսրության քաղաքացիները բաժանված էին երկու կարգի՝ մահմեդա­կան­­­­ներ  (Müslim) և ոչ մահմեդականներ  (Gayrimüslim): Ոչ մահմեդականները առանձ­նաց­­ված էին` համաձայն իրենց միլլեթի, օրինակ՝ հույներ (Rum Milleti), հայեր (Er­me­ni Milleti), ասորիներ  (Süryani Milleti), սիրիացի քրիստոնյաներ (Suriye Hıristiyanları).

[3] Hofmann T., (ed.) Verfolgung, Vertreibung und vernichtung der Christen im Osmanischen ­reich, 1912-1922, Munster-Hamburg, Lit Verlag, 2005.

[4] Σαρρής Ν., Εξωτερική πολιτική και πολιτικές εξελίξεις στην πρώτη Τουρκική Δημοκρατία  Αθήνα: Γόρδιος, 1992, 234.

[5] Eνεπεκίδης Π., Αουτσβιτς εν ροη η Γενοκτονία των Ελλήνων του Πόντου, Εφημερίδα Καθη­με­ρινή (17.8.1997).

[6] Aυγουστίνος Γ., Οι Έλληνες της Μικράς Ασίας, The Greeks of Asia Minor: Confession, Com­mu­­nities and Ethnicity in the Nineteenth Century, Kent, Ohio: 1992.

[7] Κυνηγόπουλος Π., Αναφορές για τις καταστροφές στον Πόντο, Κωνσταντινούπολη: 1919,  Φωτιάδης Κ., Η γενοκτονία… 2, 83.

[8] Φωτιάδης Κ.Η γενοκτονία…, 2, 83.

[9] TBMM Gizli Celse Zabıtları (Reports of Secret Meetings of the Great National Asse­m­bly of Tur­key), Türkiye İş Bankas Kültür Yayınları, t. 3, Ankara (1985), 721.

[10] ΑΥΕ 1919, Α/4α, Ekatorinodar (20.5.1919) and 1917, Β (35, 38, 45, 59), Ekatorinodar (20.5. 1919)­, Φωτιάδης Κ.Η γενοκτονία…, 2, 268, Kωνσταντινίδης Κ., Πόντος Μασσαλία: 1918.

[11] Φωτιάδης Κ., Η γενοκτονία…, 2, 268.

[12] Նույն տեղում:

[13] Κωνσταντινίδη  K., Πόντος, Μασσαλία: 1918.

[14] Φωτιάδης Κ., Ο Ελληνισμός της Ρωσίας, Θεσσαλονίκη: Ηρόδοτος, 2003.

[15] Χαραλαμπίδης Μ., Το Ποντιακό ζήτημα στα Ηνωμένα Έθνη. Αθήνα: Στράβωνας, 2006.

[16] Φωτιάδης Κ., Η γενοκτονία…, 2, 705.

[17] Φωτιάδης Κ., Η γενοκτονία…, 2, 707.

[18] Φωτιάδης Κ., Η γενοκτονία…, 2, 726.

[19] Χειμωνίδης Φ., Ιστορία και στατιστική της Σάντας, Θεσσαλονίκη: 1972, 30, Νυμφόπουλος Μ.,  Ιστορία της Σάντας του Πόντου, Δράμα: 1953, 350.

[20] Ψαθάς Δ., Γη του Πόντου, Αθήνα: Φυτράκης, 1966.

[21] Μαύρη Βίβλος., Η Τραγωδία των Ελλήνων του Πόντου 1914-1922, Aθήνα: 1922, Hellenic Coun­cil of New South Wales. The Genocide of the Pontian Greeks, Melbourne: 1994. Hellenic Magistrates’ Association for Democracy and Freedom. Human Rights and Greek Minorities in Turkey (Pontus, Constantinople, Imvros-Tenedos), Thessaloniki: 1992.

[22] Hellenic Council of New South Wales.

Մեկնաբանություններ