Թուրքական ածխահանքում պայթյունի գործով ձերբակալվածներ կան

ածխահանք

Թուրքիայի արևմտյան Մանիսա շրջանի ածխահանքերից մեկում մայիսի 14-ին գրանցված ուժեղ պայթյունի գործով ձերբակալվածներ կան։

Ընդհանուր առմամբ, այս գործով ձերբակալվել է 25 մարդ, որոնցից մի մասի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նշենք, որ ածխահանքում զոհերի թիվն անցնում է 300-ը։ Վիրավորների թիվը ևս հաշվվում է տասնյակներով։

Ածխահանքը, որտեղ էլ եղել էր պայթյունը, Սոմա բնակավայրի հարևանությամբ է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հանքահորում էլեկտրալարերի կարճ միացում է եղել, որն էլ հրդեհի և ուժեղ պայթյունի պատճառ է դարձել։ Դեպքի առնչությամբ խոշոր հետաքննություն է սկսվել։ Թուրքիայի կառավարությունը երկրում հայտարարել էր եռօրյա սուգ։

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ